ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մտահոգություն է հայտնել Ադրբեջանի տեղեկատվական դաշտում Ռուսաստանի հանդեպ ոչ բարեկամական թեզերի առնչությամբ: «Ադրբեջանցի գործընկերներին բազմիցս առաջարկել ենք հանգիստ պայմաններում, առանց քաղաքականացման ու մեդիա աղմուկի, ոլորտային խորհրդակցությունների միջոցով քննարկել տեղեկատվական դաշտի առողջացման հարցերը»,- նշել է Զախարովան։               
 

Հարություն Խաչատրյանը մոսկովյան կինոփառատոնի ժյուրիի նախագահն է

Հարություն Խաչատրյանը մոսկովյան կինոփառատոնի ժյուրիի նախագահն է
09.10.2013 | 12:05

2013-ի հոկտեմբերի 10-ից մինչև 18-ը Մոսկվայում անցկացվում է «Երեք հարյուր վաթսուն աստիճան» արդի գիտական ֆիլմերի երրորդ միջազգային փառատոնը, որին ժյուրիի նախագահի առաքելությամբ մասնակցում է ռեժիսոր, «Ոսկե ծիրան» երևանյան միջազգային կինոփառատոնի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանը: Փառատոնն անցկացվում է Մոսկվայի կառավարության հովանու ներքո:

Փառատոնի առաջնային նպատակն է գիտության և գիտական աշխատանքների վերաբերյալ հեղինակային վավերագրական ֆիլմերի հավաքագրումն ու ներկայացումը: Փառատոնի չորս մրցութային ծրագրերում ընդգրկված ֆիլմերը վավերագրական կինոլեզվով ներկայացվող իրական պատմություններ են` գիտություն-իրականություն, գիտություն-կյանք շղթայական փոխհարաբերությունների և անհատների կենսակերպի վերաբերյալ:
Հարություն Խաչատրյանի ներգրավվածությունն այս փառատոնի աշխատանքներում կխթանի «Ոսկե ծիրան» և «Երեք հարյուր վաթսուն աստիճան» միջազգային կինոփառատոների փոխհարաբերությունների ամրապնդմանն ու հիմք կնախապատրաստի մոտ ապագայում համատեղ ծրագրերով ներկայանալու համար:


Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 2562

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ